Արցախում կայացած Ազգային վիճակախաղի բնակարանի հաղթողը Ֆրանսիայի քաղաքացի է:

Karabakh-open-ի փոխանցմամբ, վիճակախաղի նվիրատվության առաջին փուլն այսօր՝ հունվարի 14-ին կայացել է Ստեփանակերտի «Ղարաբաղ Կարպետ» գործարանում. վիճակախաղի արդյունքում շահողներից 17-ը, ովքեր Արցախի բնակիչներ են, ստացան 300 հազար դրամանոց գորգերը՝ արցախյան տարբեր զարդանախշերով։

Ազգային պետական վիճակախաղի հանձնաժողովի նախագահ Էլինա Մխիթարյանի խոսքով՝ 342 հաղթած տոմսերի աշխարհագրությունը մեծ, եւ արդյունքներն ամփոփվելու են փուլերով։

Առայժմ հայտնի չի մեքենա շահողի անունը, չնայած գիտեն, որ Հայաստանից է։ Բնակարանի տերը Ֆրանսիայի քաղաքացի է։

Վիճակախաղի արդյունքում հավաքված 300 միլիոն դրամը, հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, հատկացվելու է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի եւ շրջանի հարավային թեւի ենթակառուցվածքների զարգացմանը։