Բրիտանացի մոդելը, ում ոտքերի երկարությունը հասնում է 120 սմ-ի, աշխարհում ամենաերկարոտն մարդն է: Իր ստորին փառահեղ վերջույթների մասին 20-ամյա Ալեքսանդրա Ռոբերթսոնը որոշեց հայտնել աշխարհին, երբ ռուսաստանցի Անաստասիա Ստրաշեւսկայան ճանաչվեց «Միսս ամենաերկար ոտքեր»: Ստրաշեւսկայայի ոտքերի երկարությունը 5 սանտիմետրով պակաս է, քան Ռոբերթսոնեինը:
Ալեքսանդրայի հասակը 185 սմ է, նա ավարտել է թատերական ուսումնարանն ու մոդել է աշխատում, սակայն մինչ այս պատկերացում չուներ, որ հենց ինքն է ամենաերկար ոտքերի տերը: Ալեքսանդրայի ընտանիքում բարձր հասակը ժառանգական երեւույթ է, նրա քրոջ հասակը եւս 185 սմ է:





























