Ռուսաստանի եվրոպական հատվածում ձմռան լայնածավալ տարածումն առնչվել է նաեւ երկրի հարավային շրջաններին:

Ձյան ծածկույթի բարձրությունը ավելացել է եւս 38 սմ-ով եւ այժմ կազմում է 44 սմ:

Օլիմպիադայից 23 օր առաջ Կրասնայա Պոլյանայի դահուկային մարզադաշտում ձյան ծածկույթը 75 սմ է, ֆրիսթայլի մրցուղիներում՝ 218 սմ: Վատ տեսանելիության պատճառով որոշ բարձունքներ փակ են:

Ձյան նման առատությունը վստահություն է հաղորդում խաղերի կազմակերպիչներին, սակայն ավելանում է ձնահյուսերի վտանգը: