Մոտ 2 հազար կամավորների հետազոտության շնորհիվ գիտնականները պարզել են տարվա ցուրտ եղանակին օրգանիզմի բացասական ռեակցիայի պատճառները: Պարզվել է, որ ձմռանը շատ մարդկանց մոտ ապատիան եւ դեպրեսիան գիտական բացատրություն ունի:

Այսպես, ձմեռային շրջանում գործնականում յուրաքանչյուր երրորդը աշխատանքի մեկնելու համար արթնանում է արշալույսին եւ տուն վերադառնում մթով, այսինքն ցերեկային լույսի անբավարարության եւ աշխատավայրում բնական լուսավորության բացակայության պայմաններում: Ընդ որում, յուրաքանչյուր 10-րդը խոստովանել է, որ աշխատավայրում ընդհանրապես չկա բնական լուսավորության աղբյուր:

Գիտնականները կարծում են, որ հենց արեւի լույսի բացակայությունն ազդում է մարդու նյարդային համակարգի վրա, հաճախ լուրջ հոգեկան խախտումների պատճառ դառնալով:

Գիտնականները պարզել են, որ տարվա մեջ ամենածանր օրը հունվարի երկրորդ երկուշաբթին է, այս տարի՝ հունվարի 13-ը, երբ մարդն առավելագույնս իր վրա զգում է վատ եղանակի, ամանորից մնացած պարտքերի բեռը՝ գումարած բոլոր ուտելիքներից հետո օրգանիզմում առաջացած ծանր զգացողությունը: