Harley-Davidson ընկերությունը հետազոտություն է նախաձեռնել, որի արդյունքում պարզվել է, թե մոտոցիկլետ վարող կանայք իրենց ավելի հրապուրիչ եւ ինքնաբավ են զգում:
Ընդ որում, նշվում է, թե մոտոցիկլետ սիրող կանանց ինքնագնահատականն ավելի բարձր է, քան մեքենա վարողների կամ հանրային տրանսպորտով երթեւեկողների:
Հետազոտության ընթացքում մասնագետները հարցում են արել հազար կանանց շրջանում, որոնք պարբերաբար մոտոցիկլետ են վարում, նույնքան էլ տրանսպորտի այլ տեսակներով երթեւեկողների շրջանում:
Մոտոցիկլետ վարող կանանց շրջանում իրենց երջանիկ են համարում 37 տոկոսը, իսկ մյուս խմբում՝ 16 տոկոսը:
Բացի այդ, մոտոցիկլավարուհիների 50 տոկոսը գոհ է իր ֆիզիկական վիճակից, իսկ մյուս խմբում այդ թիվը կազմում է միայն 5 տոկոս:




























