Ամերիկյան Առողջության ու գիտության օրեգոնյան համալսարանի մասնագետները հայտարարում են, որ փոքր չափաբաժիններով ալկոհոլն ամրապնդում է իմունիտետը: Նման եզրակցության նրանք եկել են մակակների հետ էքսպերիմենտներից հետո:
Կապիկներին երկու խմբի են բաժանել՝ նախապես ջրծաղիկի դեմ պատվաստանյութ ներարկելով: Մի խմբում կապիկները քաղցրացված ջուր են օգտագործել, մյուսում՝ չարաշահել են ալկոհոլ: Յոթ ամիս անց կապիկներին երկրորդ պատվաստումն են արել ու դիտել նրանց մոտավորապես եւս կես տարի:
Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործած կապիկների օրգանիզմն ու իմունային համակարգն ավելի լավ են արձագանքում, քան ալկոհոլ չօգտագործած կապիկները: Սակայն մեծ չափաբաժիններով ալկոհոլը կարող է վնասել օրգանիզմին: Այս մասին հաղորդում է MegaMedPortal.ru-ն:




























