Չինաստանում ձնեպատ լեռից սահելու մրցույթում կենդանիների շարքում հաղթանակ է տարել կրիան:

Հաղորդվում է, որ կենդանուն ամրացրել էին տիրոջ սնոուբորդին ու թեեւ նա վերջնագծին երրորդն է հասել, սակայն ստացել է առաջին մրցանակը: Ինչպես մրցույթի կազմակերպիչներն են պարզաբանել, նապաստակը, որն առաջինն էր հասել վերջնագծին, «խելոք» չի եղել, անընդհատ ցատկոտել է ու չի կատարել տիրոջ հրահանգները, ուստի նա չի ստացել առաջին մրցանակը:

Բացի նապաստակի ու կրիայից, մրցույթին մասնակցել են նաեւ բադ, աքաղաղ, կատու ու շուն, հաղորդում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Մրցույթի կանոնների համաձայն՝ կենդանիները կարող էին սարից իջնել դահուկներով, սնոուբորդով կամ սահնակով, ինչպես նաեւ իրենց տերերի կողմից՝ առանց որեւէ գույքի: