Չինացի ֆերմերները, որոնց 2013թ.-ի արդյունքներով կոոպերատիվը դիվիդենտներ է վճարել, ստացված գումարներից պատ են կառուցել, հաղորդում է Agence France-Presse-ը:

Սիչուան նահանգի գյուղերից մեկում փողերից կառույց է վեր խոյացել, որն ունի երկու մետր երկարություն ու կես մետր բարձրություն: Պատի կառուցման համար պահանջվել է 13.1 միլիոն յուան(մոտ 2.2 միլիոն դոլար):

Այս միջոցները գյուղ են բերել իրավապահ մարմինների աշխատակիցները: Նախքան գումարը ֆերմերներին հանձնել է իրավապահները մի որոշ ժամանակ պահպանել են դրանք: Գիշերը հնարավոր գողությունից խուսափելու համար, նրանք գումարից ներքնակներ ու բարձեր են պատրաստել: Սակայն, իրավապահներից մեկի խոսքով, նա այնքան անհանգիստ էր գումար համար, որ գիշերը չի կարողացել քնել, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Կոոպերատիվը, որը ֆերմերներին վճարել է գումարը, իր մեջ ներառում է բանջարեղենի դաշտեր, մրգային պլանտացիաներ ու ներդրումային ստորաբաժանումներ: Որեւք պաշտոնական մեկնաբանություն միավորման կողմից չի ստացվել ֆերմերներին այդքան մեծ չափով գումար վճարելու վերաբերյալ: