Չինական Չենդու քաղաքի բնակչուհին հարսանեկան զգեստով ձիու վրա նստած իր լուսանկարը տեղադրել է գովազդային վահանակներին: Լուսանկարի մակագրության մեջ ասված է. Ես ունեմ տուն, ավտոմեքենա, խնայողություններ: Փնտրում եմ իմ միակին»:
28-ամյա Հուան Լիյուանը որոշել է իրեն գովազդել արագ ամուսնանալու համար: Չգրված օրենքի համաձայն՝ չինուհիները պետք է ընտանիք կազմեն մինչեւ 25 տարեկանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նման քայլը տեղացիներին զարմացրել է, քանի որ Չինաստանում սեռերի անհավասարակշռության պայմաններում առաջին հերթին տղամարդիկ պետք է տուն եւ մեքենա ունենան ընտրյալի ձեռքը խնդրելու համար, այլ ոչ թե հակառակը:




























