Փարիզի Բուրբոնների պալատի հարեւանությամբ, որտեղ տեղի են ունենում Ազգային ժողովի ներքին պալատի նիստերը, բեռնատարի վարորդը 20 տոննա գոմաղբ է դատարկել:
Բեռնատարին փակցված է եղել պաստառ՝ «Օլանդ եւ մյուս բոլոր քաղաքական գործիչներ՝ չքվեցե՛ք: Կեցցե՛ Վեցերորդ հանրապետությունը» մակագրությամբ, հայտնում է Իտերֆաքսը՝ վկայակոչելով Figaro-ն:
Հաղորդվում է, որ ոստիկաններն արդեն ձերբակալել են տղամարդուն եւ նրան տարել ոստիկանության մոտակա բաժին:
Ըստ ոստիկանների՝ բեռնատարը պատկանում է Ֆրանսիայի արեւելյան Էնե նահանգի ձիաբուծարաններից մեկին:
Ձիաբուծարանների աշխատակիցներն արդեն տարուց ավելի է բողոքում են 2013թ. հունվարի 1-ից ԱԱՀ-ն 7%-ից մինչեւ 20% բարձրացնելու դեմ:




























