Տղամարդիկ, որոնք օրական ուտում են ընդամենը մի կտոր բեկոն, կարող են նվազեցնել հայրանալու իրենց շանսերը, հաղորդում են ամերիկյան Հարվարդի համալսարանի գիտնականները:
Դա վերաբերում է վերամշակման ենթարկված մսի ցանկացած տեսակի՝ վետչինա, միս, սարդելկաներ եւ այլն: Դրանք կարող են նշանակալիորեն վատացնել տղամարդկային սեռական բջիջների որակը, հաղորդում է Kedem-ը:
Տղամարդիկ, որոնք ցանկանում են բարձրացնել երեխաներ ունենալու հավանականությունը, դրա փոխարեն պետք է ուտեն ձկնամթերք:
Փորձագետները մինչեւ օրս չեն հասկանում, թե ինչու են որոշակի սննդատեսակներ բարձրացնում կան նվազեցնում բեղմնավորման հավանականությունը: Նրանք կարծում են, որ կարմիր միսը պարունակում է պեստիցիդներ ու այլ նյութեր, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տղամարդկանց սեռական բջիջների վրա: Իսկ սպիտակ ձուկը պարունակում է ցինկ, որը բարձրացնում է պտղաբերությունը:




























