eBay-ը բրենդային ապրանքների առանձին օնլայն խանութ է գործարկում, հայտնել է Macquarie ընկերության վերլուծաբան Բեն Շախտերը:
Նրա խոսքով, eBay-ը մտադրության մասին հայտնել է իր հետ համագործակցող ռիթեյլերի: Կայքը, ըստ The Wall Street Journal-ի, ստանալու է The Plaza անվանումը:
Ենթադրաբար, հարթակը բրենդներին կօգնի ուղղակի փոխգործակցել eBay-ի գնորդների հետ՝ մտավախություն չունենալով, որ կարող է կեղծ կամ հին իրեր գնել:
eBay-ը հիմնադրվել է 1995թ., ծրագրավորող Պիեր Օմօդյարի կողմից:





























