Ճապոնիայի ԱԳՆ-ն պաշտոնական բողոք է արտահայտել Չինաստանին ու Հարավային Կորեային՝ կապված Չինաստանի հյուսիս-արեւմտյան Հարբին քաղաքում կորեացի հետախույզին նվիրված հուշարձանի բացման հետ: «Նման քայլն ավելի շուտ ափսոսանք է առաջացնում»,-հայտարարել է նախարարության ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ ավելի վաղ Տոկիոն արդեն փորձել է խանգարել հուշարձանի բացմանը, որը խորհրդանշում է Պեկինի ու Սեուլի համագործակցությունը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Մենք տեղեկացրել են Կորեայի Հանրապետության կառավարությանը, որ խոսքը հանցագործի մասին է: Նման գործողությունները օգտակար չեն լինի մեր հարաբերությունների համար»,-նշվում է փաստաթղթում:

Միեւնույն ժամանակ Կորեայի նախագահն ակտիվորեն կողմ է այդ հուշարձանի ստեղծմանը: