Նիգերիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի ցրի ամբոխը, որը հավաքվել էր երկրի հյուսիսում գտնվող Բաուչի քաղաքի դատարանի մոտ՝ ոչ ավանդական կոմղնորոշման տասնմեկ մահմեդականների գործով նիստի ժամանակ:

Հաղորդվում է, որ միայն երեք մեղադրյալներ են հասցրել ցուցմունքներ տալ, երբ ցուցարարները սկսել են գրոհել դատարանի շենքը՝ քարեր նետելով: Դատավորը փակել է դատական նիստը, սակայն ոստիկանները ստիպված են եղել քանիցս օդ կրակել՝ ցուցարարներին ցրելու ու բանտարկյալներին բանտ վերադարձնելու, հաղորդում է Rusplt.ru-ն՝ վկայակոչելով Voice of America-ն:

«Ոչ ոք չի կարող մահապատժի ենթարկվել՝ առանց ծանրակշիռ պատճառի»,-ասել է դատավորը: Առայժմ հայտնի չէ, թե նիստը երբ կվերսկսվի:

Իսլամի օրենքներով՝ նույնասեռ կապերի համար մարդուն կարող են քարկոծել ու մահվան հասցնել:

Նիգերիայի դատարանի որոշմամբ գեյին մտրակել են