«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը եւ  Ռուսաստանի Դաշնության Հանրային հավատարմագրման ազգային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Նավոդնովը Հայաստանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Կողմերը որոշեցին համատեղ կազմակերպել կրթության որակի բարելավմանն ուղղված ուսուցողական դասընթացներ, նպաստել աշխատակիցների ու փորձագետների փորձի փոխանակման գործընթացին, ինչպես նաեւ, Բոլոնյան գործընթացի սկզբունքները հաշվի առնելով, իրականացնել խորհրդատվություն:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, կարեւորելով համագործակցությունը, հույս հայտնեց, որ «երկու երկրներում կրթության որակի բարելավման գործընթացում արդյունավետ համագործակցությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը»: