Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են զանգվածային հացադուլի։ Պատճառը աշխատավարձերի ուշացումն ու միջազգային երթուղիներից ներքին երթուղիներ տեղափոխելն է։
«Մեզ միջազգային երթուղիներից տեղափոխել են երթուղիներ: Մեր փոխարեն նշանակել են կին ուղեկցորդուհիների: Ղեկավարությունն իր գործողությունները բացատրում է կոռուպցիայի դեմ պայքարով», - բողոքում են ուղեկցորդները: Նրանք նաեւ նշել են, որ արդեն բողոքի մի քանի ցույց են անցկացրել, սակայն դրանք ոչ մի արդյունք չեն տվել:
«Մենք բողոքի ցույց ենք անցկացրել: Դրանից հետո մեր գործընկերներին տարել էին ոստիկանության բաժանմունք եւ պահանջել էին ասել ցույցի կազմակերպիչների անունները: Եթե մեր իրավունքները չվերականգնվեն, ապա մենք զանգվածային հացադուլ կանենք», - ասել է բողոքողներից մեկը:




























