Ռուսաստան իրավապահները ձերբակալել են Մորդովիայի բնակչուհուն, որն իրեն խաբած խաբեբային առաջարկել է սպանել իր ամուսնուն, իսկ փոխարենը ցանկացել է նրան վճարել լրացուցիչ 150 հազար ռուբլի եւ ոստիկանությունից հետ վերցնել խաբեբայի դեմ ուղղված հայտարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Սարանսկի բնակչուհին կոնֆլիկտ է ունեցել ամուսնու հետ եւ որոշել է պատվիրել նրա սպանությունը, որպեսզի նրա մահից հետո ստանա նրա ունեցվածքը եւ ապահովագրական վճարները:
«Ամուսնու սպանությունը նա պատվիրել է իր ծանոթին, որը մեղադրվում էր մի քրեական գործով, որով նրա խաբեբայության արդյունքում կնոջը հասցվել էր 260 հազար ռուբլու վնաս: Փոխարենը կինը խոստացել է հետ վերցնել իր բողոքը եւ վճարել եւս 150 հազար ռուբլի»,-ասված է իրավապահների տարածած հաղորդագրության մեջ:
Բարեբախտաբար, տղամարդը դիմել է իրավապահ մարմինների, որոնք օգնել են կանխել սպանությունը: Կինը ձերբակալվել է:
«Հաշվի առնելով կասկածյալի երկու մանկահասակ երեխաների առկայությունը, որոնցից մեկը մեկ տարեկան էլ չկա, կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործը հարուցվել է «սպանություն» հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է մինչեւ ցմահ ազատազրկում:




























