Գերմանիայի Ռասդորֆ քաղաքի կենտրոնական մասում պայթել է գոմը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Իրավապահ մարմիններից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել գոմում կովերի արտաթորանքում առկա մեթանի վտանգավոր քանակության կուտակման հետեւանքով։
Ստատիկ էլեկտրականության պարպման հետեւանքով գազը բռնկվել է, հայտնում է Lenta.ru-ն։
Գոմում դեպքի պահին 90 կով է եղել, նրանցից մեկը այրվածքներ է ստացել։ Կենդանուն անասնաբուժական օգնություն է ցուցաբերվել։ Պայթյունից գոմի տանիքը վնասվել է։




























