Ռիո-դե-Ժանեյրոյում հետիոտնի կամուրջ է փլուզվել. չորս մարդ զոհվել է, եւս չորսը վնասվածքներ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 28-ի առավոտյան Լինեա-Ամարիլյա պողոտայում, որը միացնում է քաղաքի հյուսիսային ու արեւմտյան հատվածները: Ականատեսների տվյալներով՝ կամրջի տակ փորձում էր անցնել բեռնատար, որի բարձրությունը գերազանցում էր թույլատրելի սահմանը, ինչի հետեւանքով կամուրջը փլուզվել է երթեւեկելի հատվածի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջադեպի պահին կամրջի վրա գտնվող երկու անձ զոհվել են փլատակների տակ: Եւս երկու զոհ ավտոմեքենաների վարորդներ են, որոնք նույնպես մնացել են փլատակների տակ:

Տուժածներին բուժծառայությունների ուղղաթիռներով հասցրել են քաղաքի հիվանդանոցներ: