Հունվարի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 28-ին, ժամը 19.10-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 28-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջ եւ տղամարդու` պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: