Սիրիայում հերթական ադրբեջանցի մոջահեդին են ոչնչացաչել: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին տեղեկատվությունը տարածել են մոջահեդների կայքերը: Ադրբեջանցին ներկայացված է որպես «Զուբեյր Ազերի», սակայն գրոհայինի իսկական անունը չի նշվում:

Հաղորդվում է միայն, որ նա Ադրբեջանի Շեքինի շրջանից է: Մոջահեդները տարածել են նաեւ ադրբեջանցի վարձկանի լուսանկարը:

Նշենք, որ տարվա սկզբից պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սիրիայում ադրբեջանցի իսլամիստների ոչնչացման մասին: Նրանք «Ջեբհաթ ան-Սուսրա» խմբավորման շարքերում կռվող Նագիմ Ասքերովն է, ոմս Սոլթան, որը հայտնի է որպես «Ազերի Սեյֆուլլահ» եւ Ադրբեջանի քաղաքացի «Պրիմորսկի Մոհամեդ»-ը, եւս մեկի անունը հայտնի չէ:

Սիրիայում հակամարտության ընթացքում ընդհանուր առմամբ, ոչնչացվել է ավելի քան 100 ադրբեջանցի:

Նշենք, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը անգամ ԱՄՆ պետքարտուղարությունն է ճանաչել որպես ահաբեկչական: