Հոնգկոնգի վարչակազմը չեղյալ կհայտարարի երկշաբաթյա առանց վիզային ռեժիմը մի շարք ֆիլիպինցիների համար, որոնք ունեն դիվանագիտական ու ծառայողական անձնագրեր:

Պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն փետրվարի 5-ից, կընդունվեն այն պատճառով, որ Ֆիլիպինների կառավարությունը պաշտոնապես ներողություն չի խնդրել 2010-ին Մանիլայում զոհված հոնգկոնգցի զբոսաշրջիկների ընտանիքներից, հաղորդել են այս վարչական շրջանի իշխանությունները:

2010-ի օգոստոսին Մանիլայում ֆիլիպինյան ոստիկանության նախկին սպան գրավել էր օտարերկրյա զբոսաշրջիկների ավտոբուսը: Զբոսաշրջիկների մեծ մասը Հոնկոնգից է եղել: Անհաջող բանակցություններից հետո ոստիկանները որոշել էին գրոհի գնալ, ինչի արդյունքում զոհվել էր ութ պատանդ, ինքն ահաբեկիչը ոչնչացվել էր, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: