Հայաստանի ֆինանսների նախարարության վերլուծաբանները հաշվարկում են Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման ազդեցությունը Հայաստանի վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 229-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
«Քանի որ Ռուսաստանը մեր խոշորագույն առեւտրային եւ ներդումային գործընկերն է, ապա պարզ է, որ որոշակի ազդեցություն այն պետք է ունենա: Դա կարող է լինել արտարժույթի փոխարժեքը, ներդրումային ակտիվությունը կամ այլ տնտեսական ցուցանիշ»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄՀ կանխատեսման (World Economic Outlook 2014) համաձյան՝ Ռուսաստանում տնտեսական աճը 2012-ին կազմել է 3,4 տոկոս, 2013-ի տվյալներով՝ 1,5 տոկոս, իսկ 2014-ի համար կանխատեսվել է 2 տոկոս:




























