Հայաստանի՝ ռուբլու գոտի մտնելու մասին դեռեւս խոսք չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 229-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դեռեւս ոչ Ռուսաստանը, ոչ Մաքսային միության այլ անդամ երկրները նման նախաձեռնության մասին չեն հայտարարել: «Խոսվում է Միասնական տնտեսական տարածքի մասին, որը պետք է ստեղծվի 2015-ին, բայց ռուբլու կամ ընդհանրապես միասնական արժութային գոտի ստեղծելու մասին խոսակցություններ չկան: Երբ այդպիսիք հայտնվեն, ես կկարողանամ մեկնաբանել Հայաստանի համար դրանց ընդունելի լինել-չլինելու հարցը, նաեւ հնարավոր դրական եւ բացասական կողմերը»,-ընդգծել է նախարարը:




























