Հայաստանի ֆինանսների նախարարությունը խոշոր ընկերությունների աուդիտի նկատմամբ կրկնակի խստություն է ցուցաբերում: Այս մասին, այսօր՝ հունվարի 229-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ խոշոր ընկերություններից պետական գնումներից օգտվում են միայն նրանք, որոնք դրական աուդիտորական եզրակացություն են ստացել: Այդ առնչությամբ, 940 խոշոր ընկերություններից (որոնց տարեկան շրջանառությունը 1 մլրդ դրամից ավելի է) միայն 511-ն են հաշվետվություններում ներկայացրել իրենց գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվությունը եւ հնարավորություն ստացել մասնակցել պետական գնումների գործընթացին:

«Մյուս կողմից, մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի աուդիտորական եզրակացությունները հիմնավորված լինեն: Այստեղից էլ գալիս է մեր խստությունը աուդիտորների աշխատանքի հանդեպ: Այսպես, 2013-ին մենք դադարեցրել ենք 5 աուդիտորական ընկերությունների գործունեությունը, որից երկուսինը այն բանի համար, որ նրանք չեն հետեւել աուդիտի պահանջներին»,-նշել է նախարարը: