Առաջիկա տարիներին Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է 760 մլն ֆունտ (մոտ 1,5 մլրդ դոլար) ծախսել Թագավորության օդուժի ուղղաթիռային պարկը արդիականացնելու վրա: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը:

Այդ գումարով պայմանագիր կկնքվի ուղղաթիռաշինական խոշորագույն ընկերության՝ AgustaWestland-ի հետ, որն առաջիկա 5 տարիներին կզբաղվի Apache ուղղաթիռների վերանորոգմամբ եւ սպասարկմամբ:

Բացի այդ, 2016-ին, ընկերությունը պարտավորվում է արդիականացնել 25 հատ «Մերլին» բազմաթիրախ ուղղաթիռները, որոնք պետք է փոխարինեն բրիտանական օդուժի հնացած Sea King ուղղաթիռներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սպասվում է, որ այդ պայմանագրերի կատարման ժամանակ Միացյալ Թագավորությունում մոտ հազար աշխատատեղ կստեղծվի: