Եգիպտոսում քաթարական «Ալ Ջազիրա» հեռուսաալիքի 20 լրագրողներ կկանգնեն դատարանի առջեւ՝ ահաբեկչական խմբավորման անդամակցելու, ահաբեկիչներին աջակցելու եւ ազգային անվտանգությանն սպառնացող կեղծ տեղեկություններ հաղորդելու մեղադրանքներով, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրես»-ը:

Դատախազության հայտարարությունում նշվում է, որ մեղադրյալների մեջ կա մեկ Նիդեռլանդների քաղաքացի, երկու բրիտանացի եւ մեկ ավստրիացի: Նրանք բոլորը, ըստ պետական մեղադրանքի, օգնություն են ցուցաբերել «ահաբեկչական կազմակերպությանը»՝ տարածելով կեղծ տեղեկություններ:

Հայտարարությունում նշվում է, որ 20 լրագրողներին կազմված խումբը տեղեկատվական ցանց է ստեղծել: Նրանք «խեղաթյուրել են տեղեկատվական պատկերը», ինչը «օգնել է ահաբեկչական խմբին հասնել իրենց նպատակին եւ ազդել հասարակական կարծիքի վրա»:

8 լրագրողներ կալանքի տակ են, մյուսների ինքնությունն անհայտ է: