Հասարակական սեկտորի դերը հարկային վեճերի հարցում պետք է բարձր լինի: Այս մասին, այսօր՝ հունվարի 229-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ Ֆինանսների նախարարությունում գործում է հարկային եւ մաքսային վեճերի լուծման հարցերով միջգերատեսչական խորհուրդ, որը պարտադիր կերպով քննարկում է բողոքները, որոնք չեն բավարարվել պրոֆիլային համապատասխան մարմնում՝ Պետեկամուտների կոմիտեում:

2013-ին հարկային եւ մաքսային վեճերի լուծման հարցերով միջգերատեսչական խորհուրդն ստացել է 82 բողոք, որից 14-ը ամբողջությամբ վերանայվել է, 5-ը՝ մասնակի: «Դա ապացուցում է ՊԵԿ-ում հանձնաժողովի աշխատանքի ընթացքում որոշումների մեծամասնության հիմնավոր լինելը»,-ընդգծել է նախարարը:

Միաժամանակ, նա ասել է, որ խորհրդի 69 անդամներից միայն 2-ն են ներկայացնում քաղաքացիական սեկտորը: «Ցանկանում եմ օգտվել առիթից եւ կոչ անել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համապատասխան քննություն հանձնել եւ ներառվել վիճելի հարցերը քննարկող փորձագետների շարքը:

Դա կբարձրացնի հասարակական վերահսկողության աստիճանը, որում մենք շահագրգռված ենք»,-հայտարարել է նախարարը: