Ֆիլիպինյան Լեյտա նահանգում բանտից փախուստի է դիմել 182 բանտարկյալ:

Իրավապապահների ներկայացուցիչների խոսքով՝ բանտարկյալները օգտվել են նրանից, որ բանտապահները գնացել են սուրճ ըմպելու: Մնացած բանտարկյալները չեն կարողացել փախչել, քանի որ բանտապահները նկատել են նրանց փորձը:

Ներկայումս 182 բանտարկյալներից 150-ը կրկին ձերբակալվել ու բանտ են վերադարձվել, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով «Xinhua»-ն:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին Ֆիլիպիններում «Հայյան» թայֆունից հետո բանտարկյալներ են փախուստի դիմել:

Փախուստի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այն բանից հետո, երբ թայֆունը կործանել էր բանտի պատերից մեկը: