Փետրվարի 3-ին, ԱԺ գարնանային նստաշրջանին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» բարձրացնելու են «գազային պայմանագրերի» հարցը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Թե կոնկրետ ի՞նչ քայլ են պատրաստվում անել նրանք՝ մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Նա  միաժամանակ ասաց, որ հարցը քննարկվել է 4 խմբակցությունների հետ եւ միմյանց մեջ արդեն սույն հարցը բարձրացնելու  համաձայնություն ունեն: «Բայց առաջիկա օրերին ավելի հստակ կդառնա, թե  ինչ ձեւով կբարձրացվի «գազային պայմանագրի» հարցը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: 

Դիտարկմանը, թե հարցը բարձրացնելու  ինչ հավանական տարբերակներ կան, նա ասաց. «Թույլ տվեք այս պահին չբարձրաձայնել»: