Բանգլադեշում դատարանը մահապատժի է դատապարտել 14 մարդու՝ Հնդկաստանում ապստամբ խմբավորմանը զենք մատակարարելու համար:

Դատապարտյալների թվում են Բանգլադեշի իսլամիստական կուսակցության առաջնորդ Մոտուիր Ռադման Նիզամին, ինչպես նաեւ ՆԳ նախկին նախարարը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանք մեղավոր են ճանաչվել 2004 –ին աելի քան չորս հազար միավոր հրազենային զենքն ու այլ զինամթերքներ ձկնորսական նավերի միջոցով  մաքսանենգ ուղիով դուրս բերելու մեջ:

Զենքը նախատեսված է եղել մի խումբ ապստամբների համար, որոնք ակտիվ են եղել Հնդկաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ասսամ նահանգում:

Իսլամիստների առաջնորդը հայտարարել է, որ կբողոքարկի դատավճիռը: Նիզամին 2012-ից ի վեր դատում են նաեւ ցեղասպանության ու ռազմական հանցագործությունների համար: