Angry Birds հայտնի խաղի մի քանի պաշտոնական կայքեր հարձակման են ենթարկվել հաքերների կողմից, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Rovio ընկերության ներկայացուցչին:
Նրա խոսքով, կայքերը կոտրվել են հունվարի 29-ի առավոտյան: Մատչումը սահմանափակված է եղել ընդամենը մի քանի րոպե: Rovio-ում պնդում են, որ ընկերության սերվերների վրա պահվող օգտատերերի տվյալները չեն առեւանգվել:
Ավելի վաղ լրատվամիջոցները փաստաթղթեր էին հրապարակել, ըստ որոնց ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը կարող էր օգտագործել Angry Birds-ի հավելվածները՝ օգտատերերի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:
Rovio-ում հերքել են ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության փաստը:




























