Տղամարդն ու կինը, ենթադրաբար Ռուսաստանից, այս շաբաթ 20 րոպեանոց սեքս-շոու են արել PlayStation 4-ի խաղացողների համար նախատեսված Playroom ծառայության չաթում: Նրանց սիրային արկածները ուղիղ եթերում դիտել են հազարից ավեի օգտատերեր, հաղորդում է The Daily Mail-ը:

Զույգը 20 րոպեում հասցրել է դառնալ դիտողների բուռն քննարկման առարկան: Նրանցից ոմանց խոսքով, դա պարզապես զզվելի էր: Մենեջերի խոսքով, էկրանի կոճակը եղել է ռուսերեն գրառմամբ, ինչն էլ հիմք է տալիս կարծելու, որ զույգը Ռուսաստանից է, հաղորդում է newsru.com-ը: