Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 16-ին կհանդիպի իր վրացի գործընկերոջ՝ Դմիտրի Շաշկինի հետ:
Նախարարները կքննարկեն կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցերը: Քննարկվելու է նաեւ կրթական նոր ծրագիրը, որը հատուկ արտոնություններ է սահմանում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ազգային փոքրամասնությունների ընդունվելու համար:
Հանդիպումը կկայանա Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունում:




























