Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ին, հղում կատարելով «Ассошиэйтед Пресс» գործակալությանը, ապրիլի 15-ին ԵԱՀԿ հակամարտությունների վերացման կենտրոնի տնօրեն Հերբերտ Սալբերը հայտարարել է, որ Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հրաժարականը կնպաստի երկրում իրավիճակի կայունացմանը։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, Սալբերն ընդգծել է, որ երկրի ժամանակավոր կառավարությունը պատրաստվում է կառուցողական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև առաջիկա 6 ամսվա ընթացքում կազմակերպել նախագահական ընտրություններ։ Նրա խոսքով, վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած անկարգությունների պատճառով իրավապահ կառույցներից մեծ քանակությամբ զենք և զինամթերք է գողացվել։
Հիշեցնենք, որ երեկ Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը վերջապես հրաժարական է ներկայացրել եւ իր հայրենի Ջալալաբադից հեռացել Ղազախստան: Երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան հայտարարել է, որ դրանով հնարավոր եղավ խուսափել հետագա բախումներից եւ երկրի վիճակի ապակայունացումից:




























