Ադրբեջանցի պաշտոնյաների անգրագիտությունն ու անփութությունը հանգեցրել է բավական տխուր արդյունքների. դպրոցական դասագրքերում անվանարկվում են պետական խորհրդանիշները:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, Facebook սոցիալական ցանցում տարածվել է 4-րդ դասարանի դասագրքի էջի լուսանկարը, որտեղ կոպիտ սխալ է տեղ գտել. պետական դրոշը պատկերված է գլխիվայր: Փոխարենը, հեգնանքով նշում է պարբերականը, դասագրքի հեղինակները կոչ են անում հանրությանը ճանաչել ու սիրել Ադրբեջանի խորհրդանիշները, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ է հայրենիքը, խորհրդանիշները, պատիվն ու արժանապատվությունը:

Հրապարակման հեղինակները արձանագրում են, որ այդ անգրագետ դասագրքերով ամեն օր ուսանում են հարյուր հազարավոր երեխաներ: