Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում ոտքերից զուրկ հաշմանդամը ավտոմեքենա է առեւանգել:

Հաղորդվում է, որ 28-ամյա Շամալ Բետիսը առեւանգել է 2009թ «Պոնտիակը» հենց ավտոսրահից: Դրանից առաջ նա հետաքրքրվել է մեքենայով ու խորհրդատուին խնդրել իրեն մեքենան նստեցնել: Մեքենայի մեջ հայտնվելուց հետո նա հանել է իր ծալվող ձեռնափայտերը ու դրանց միջոցով առեւանգել մեքենան:

Ավտոսրահի աշխատակիցները դիմել են ոստիկանության, որից հետո հաշմանդամին հետապնդել են: Նրան ձերբակալել են լցակայանում: Ոստիկանության ներկայացուցիչները արդեն խնդրել են ավտոսրահի աշխատակիցներին Բետիսին տրամադրել նրա անվասայլակը՝ առեւանգված մեքենայի բանալիների փոխարեն:

Դատարանը գրավի դիմաց բաց է թողել Բետիսին, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: