Կանադայի հակահետախուզությանը (Հաղորդակցությունների անվտանգության կենտրոն) բռնացրել են տեղի օդանավակայանների ուղեւորներին լրտեսելու մեջ: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից մամուլին փոխանցված փաստաթղթերը:
Հաղորդակցությունների անվտանգության կենտրոնը հետեւել է այն ուղեւորներին, որոնք իրենց նոութբուքերով, սմարթֆոններով կամ պլանշետյին համակարգիչներով միացել են տեղի անվճար WiFi կապին:
Այնուհետեւ հատուկ ծառայությունները մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ լրտեսել են, թե նրանք երկրի տարածքում էլ որտեղից են միացել հանրային ինտերնետին:
Այսկերպ նրանք իմացել էր, որ այս կամ այն ուղեւորներն այցելել են այլ օդանավակայաններ, հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, գրադարաններ եւ անգամ WiFi ունեցող տրանսպորտ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CBC Canada-ն:
Իրավապաշտպանները մեղադրել են ԱՄՆ հատուկ ծառայություններին օրենքը խախտելու մեջ: Կանադայում հակահետախուզության արգելված է առանց դատարանի որոշման լրտեսել համացանցից օգտվողներին, եթե նրանք Կանադայի քաղաքացիներ են, կամ գործը ընթանում է երկրի տարածքում:
Հաղորդակցությունների անվտանգության կենտրոնում հայտարարել են, որ գործել են օրենքի շրջանակներում:




























