Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Ժողովրդական ժողովի քննարկմանն է ներկայացրել սահմանադրական օրենքի նախագիծ, որով վերացվում է հանրապետության փոխնախագահի պաշտոնը, հաղորդում է ՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Աբխազիայի փոխնախագահ Միխայիլ Լոգուան նամակ էր հղել երկրի նախագահին, որտեղ հայտնել էր պաշտոնը թողնելու մտադրության մասին՝ դա պայմանավորելով իր առողջական վիճակով: