Կիեւի քաղաքային վարչակազմի առողջապահության վարչությունը հերքել է տեղեկությունը, ըստ որի դատաբժշկական դիահերձարանում 26 չճանաչված դիակ կա, հաղորդում է վարչության մամուլի ծառայությունը:

«Չճանաչված դիակներից երկուսը (արական սեռի) տեղափոխվել են Կրեշչատիկից: Հետագայում մահացածներից մեկին ճանաչել է նրա որդին, որը հրաժարվել է թաղել նրան եւ դա կկատարվի պետական միջոցների հաշվին: Թաղման ժամանակն անհայտ է՝ եղանակային պայմաններից ելնելով»,-հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Այլ անհայտ մահացածները դատաբժշկական դիահերձարանից տեղափոխվել են ոչ զանգվածային միջոցառումների վայրերից:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կենտրոնական դիահերձարանում հունվարի 30-ի դրությամբ, գտնվում է 26 անհայտ դիակ: Լրագրողների փոխանցմամբ՝ դրանցից 14-ը այնտեղ են հայտնվել 2014 թվականին: