«Օխոտնի ռյադ»-ում գտնվող առեւտրի կենտրոնից տարհանում են մարդկանց տեղադրված ռումբի մասին ահազանգից հետո, ուրբաթ «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմիններում առկա աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ «Օխոտնի ռյադ»-ում գտնվող առեւտրի կենտրոնից մարդկանց տարհանում են:
ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունում հաղորդել են, որ 18:14 անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն ու հաղորդել, թե իբր մայրաքաղաքի կենտրոնի առեւտրի կենտրոններից մեկում ռումբ է տեղադրված:
Այս առթիվ ստանդարտ միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված հաղորդագրության ստուգմանը: Նրա խոսքով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր ստուգումներ են անցկացնում: Մարդկանց դուրս են բերում առեւտրի կենտրոնի շինությունից:




























