ԱՄՆ-ում Ֆենիքսի ոստիկանությունը կնոջն ամուսնու սպանության փորձի մեղադրանք է ներկայացրել: Ամուսնուն հանդերձյալ աշխարհ ուղարկելու համար նա տարօրինակ եղանակ է ընտրել:
65-ամյա Ռոզ Մարի Վոգելը փորձել է սպանել հիվանդ ամուսնուն՝ նրա կաթիլային մեջ արտաթորանք լցնելով, պնդում են ոստիկանները: Կնոջը ձերբակալել են առաջին աստիճանի սպանության փորձի մեղադրանքով, հաղորդում է ՆՏՎ-ն:
Զգոնություն է ցուցաբերել հիվանդանոցի բուժքույրը, որտեղ գտնվում էր հիվանդ Վոգելը: Նա նկատել է, որ կինը ձեռք է տալիս կաթիլայինին, ինչից հետո հեղուկը դարչնագույն է դարձել: Անհասկանալի բաղադրությունը փորձաքննության են ուղարկել, ինչը ցույց է տվել, որ կաթիլայինում արտաթորանքի զանգված է գտնվել: Հետքեր են հայտնաբերվել նաեւ դատարկ ներարկիչի ասեղի վրա, որը խուզարկման ժամանակ հայտնաբերել են չարագործի պայուսակում: Հայտնաբերվել են նաեւ թափանցիկ հեղուկով երկու ներարկիչ, որոնք նույնես փորձաքննության են ուղարկվել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, չստացված մարդասպանն ինքն էլ նախկինում բուժքույր է եղել, այժմ թոշակի է անցել:
Նրա 66-ամյա ամուսինը սրտի վիրահատությունից հետո հիվանդանոցում էր գտնվում: Վիրահատությունը բարեհաջող անցել, ինչպես նաեւ կյանքին սպառնացող վտանգը:




























