Սուդանը դադարեցրել է երկրում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական բաժանմունքի աշխատանքը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կազմակերպությունում իր աղբյուրները:
«Մենք նամակ ենք ստացել մարդասիրական օգնության հարցերով հանձնաժողովից, որտեղ նշվում է, որ մեր գործունեությունը դադարում է փետրվարի 1-ից»,-ասել են Կարմիր Խաչում:
Ներկայումս Սուդանում կազմակերպության գործունեության դադարեցման պատճառը հայտնի չէ, հաղորդում է Gazeta.ru-ն:




























