Ռուսաստանի Կուզնեցկ քաղաքում տեղի բնակչուհուն կողոպտել են անվտանգության տեսախցիկների առջեւ: Տեսանյութում երեւում է, թե ինչպես դեռահասը հետեւից վազելով մոտենում է կնոջը, հարվածում նրա ոտքերին ու ձեռքից խլում կանացի պայուսակը՝ դրամով ու փաստաթղթերով:
Ոստիկանություն դիմած կինը պատմել է, որ վաղ առավոտյան ինքը քայլելիս է եղել փողոցով, երբ հետեւից ինչ-որ անհայտ մեկն է մոտեցել: Նա հարվածել է կնոջ ոտքերին, ձեռքից խլել պայուսակը, որում փող ու թանկարժեք իրեր են եղել:
Դեռահասը դեպքի վայրից դիմել է փախուստի, հաղորդում է НТВ-ն:
Քննիչները պարզել են, որ հանցագործությունը կատարել է Կուզնեցկի դեռահաս բնակիչ, դպրոցի աշակերտը: Նա նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել եւ ոստիկանության հաշվառված չի եղել: Գողության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, դեռահասին սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում:




























