2014թ.-ին Հայաստանում վրացական սահմանին վագոնների ստուգման համակարգ կներդնեն: Այդ մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Համակարգը կգործի Վրաստանին սահմանակից Այրումի երկաթուղային կայանում եւ զգալիորեն կկրճատի բեռնատարների մաքսային զննության տեւողությունը: Դրա հետ մեկտեղ կշարունակվի Բագրատաշենի, Բավրայի ու Գոգավանի ավտոմեքենաների սահմանային անցակետերի արդիականացումը:

Հայ-վրացական սահմանի արդիականացումը անցկացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62 մլն եվրո: Մասնավորապես, 2013թ.-ին դրվել է Բագրատաշենի նոր անցակետի հիմքը: 2014թ.-ին ծրագրվում է յուրացնել 20 մլն եվրոյի չափով գրանտը:

«Սահմանն անցնող քաղաքացիների համար ցանկանում ենք ներդնել «մեկ պատուհանի» ռեժիմ, իսկ մեքենաների համար՝ զննման հստակ ժամանակ: Մենք կսահմանենք, թե քանի րոպե պետք է մարդատար մեքենան կանգնի սահմանին, քանի րոպե բեռնատարը(բեռով կամ առանց դրա): Դուք անպայման կզգաք տարբերությունը, երբ հետագայում սահմանն անցնեք»,- հայտարարել է Բաղդասարյանը: