ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է  ավելացնեն իրենց ռազմական հզորությունների ինտեգրացիան: Այս մասին Մյունխենում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը՝ Բավարիայի մայրաքաղաքում անվտանգության միջազգային կոնֆերանսում ելույթ ունենալիս:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է ավելի սերտ համագործակցեն անվտանգության քաղաքականության, այդ թվում նաեւ՝ ՀՀՊ-ի հարցում: «Այստեղ վտանգված են մեր արժեքները եւ շահերը», - ասել է Հեյգելը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Հիմնական հարցն այն չէ, թե որքան շատ մենք կծախսենք ռազմական կարիքների համար, այլ, թե ինչպես ենք մենք դա անելու», - նշել է Հեյգելը: Վճռորոշ նշանակություն ունեն «պաշտպանության հարցերով ընդհանուր ջանքերը» ,-նշել է նա: