Կիեւում ավանդական «Ժողովրդական վեչե»-ն կփոխարինվի տեղեկատվական հանրահավաքով, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
Համապատասխան հայտարարություն են արել Ազգային դիմադրության շտաբի մամուլի կենտրոնից: Սպասվում է, որ հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ փետրվարի 2-ին, ժամը 13:00-ին:
Դրանից առաջ, ժամը 12:30-ին, աղոթք կկայանա՝ բոլոր կրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախորդ շաբաթ «ժողովրդական վեչե»-ն Կիեւում նույնպես չի կայացել «եվրոմայդանցիներից» մեկի մահվան պատճառով:




























