Ուկրաինան Ռուսաստանի կամ ողջ աշխարհի հետ հարաբերությունների միջեւ ընտրություն չի կատարում, նման հարցադրումը անարդյունավետ է, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ ավելի քիչ կարգախոսեր, ավելի շատ խնամք է հարկավոր այն ջանքերի հանդեպ, որոնք գործադրվում են ուկրաինական ղեկավարության կողմից՝ ստեղծված իրավիճակը խաղա հունի մեջ դնելու համար: Եվ երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդես է գալիս ու հայտարարում, որ Ուկրաինան պետք ընտրություն կատարի ողջ աշխարհի ու մեկ պետության միջեւ, բոլորի կողմից սպասելի էր, բայց ոչ Քերրիի՝ հաշվի առնելով նրա փորձը, դատողությունը»,- ասել է Լավրովն՝ իր ուկրաինացի գործընկեր Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպման սկզբում, Անվտանգության մյունխենյան կոնֆերանսի շրջանակներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լավրովը նշել է, որ հարկավոր է պահպանել հարաբերությունները եվրաատլանտյան միջավայրի ողջ շրջանակներում: Ռուսաստանը եւ՛ Ուկրաինայի, եւ՛ Եվրամիության գործընկերն է: «Մենք կուլիսներում որեւէ հնարք չենք ցանկանում, որոնք հին քարտն են խաղարկում՝ կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ: Սա անցյալ դարաշրջանի մտածելակերպ է, որից հրաժարվել է պետք»,- ասել է ռուս նախարարը:
Լավրովի խոսքով՝ տպավորություն է ստեղծվել, որ Բրյուսելում աճում է Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրամիության միջեւ եռակողմ հարաբերությունների անհրաժեշտության ընկալումը:




























