2014 թվականին Հայաստանում նախատեսվում է թմրաթրաֆիքի դեմ պայքարի ազգային կենտրոն ստեղծել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ թմրաթրաֆիքը անհրաժեշտէ բացառել, մասնավորապես, հարավային ուղղությամբ: «Աֆղանստանը մեծացնում է իր ներկայությունն աշխարհում՝ որպես թմրանյութերի արտադրող երկիր: Այդ լույսի ներքո Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ նրանց մատակարարումների համար:

Նման փոխադրման փորձի ականատեսը եղանք վերջերս, երբ իրանական սահմանին շուրջ մեկ տոննա քաշով հերոին էր հայտնաբերվել: Բնականաբար, շատ կարեւոր է մոնիտորինգը նաեւ սահմանի այլ ուղղություններով»,-ասաց Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը շարունակում է մասնակցել միջազգային հակաթմրամիջոցային՝ ՀԱՊԿ «Կանալ» գործողության, ինչպես նաեւ «Պրոքսի» եւ «Անլեգալ» գործողությունների շրջանակներում: