Եվրամիության պատժամիջոցների կիրառումն այսօր Ուկրաինայի իշխանությունների դեմ անհրաժեշտ են, քանի որ դրանից է կախված խաղաղ ցուցարարների եւ հենց բողոքի շարժման ճակատագիրը: Այս մասին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, հաղորդում է նրա պաշտոնական կայքը:
«Պատժամիջոցները խիստ անհրաժեշտ են, քանի որ հիմա կարեւոր է ամեն ժամը, երբ կարելի է դեռ կանխել մարդկային կյանքերի կորուստն այն պայքարում, որը ռեժիմը կսկսի, որ մնա իշխանության»,-ասել է Տիմոշենկոն:
Նա միաժամանակ նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ցանկացած բանակցություն առանց պատժամիջոցների, ապարդյուն են, քանի որ Ուկրաինայի իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում ԵՄ դիվանագիտական ճնշմանը:
«Այդպիսի պատժամիջոցները պետք է հարված հասցնեն բռնապետական ռեժիմի ֆինանսական աջակցությանը եւ այն քաղաքական գործիչներին, որոնք պատասխանատվություն են կրում ուկրաինացիների դեմ բռնի գործողությունների համար: Առանց պատժամիջոցների անհնար է իսկական բանակցություններ սկսել, քանի որ այս իշխանությունն արդեն ցուցադրել է արտասահմանից քաղաքական ու դիվանագիտական ճնշումներն անտեսելու իր ունակությունը»,-ասել է Տիմոշենկոն, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
Նրա խոսքով՝ բոլոր բանակցությունները, որոնք վարել են Յանուկովիչն ու ընդդիմությունը, անարդյունք են, քանի որ Յանուկովիչը չի ձգտում հասնել փոխզիջման, այլ փնտրում է իր ավտորիտար ճնշումն ուժեղացնելու ուղիներ գտնելու մասին:
«Ցավոք, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ինչպես ես կանխատեսել էի, փոխզիջման յուրաքանչյուր տարբերակ, որը Յանուկովիչն առաջարկում է ընդդիմությանն ու ժողովրդին՝ իր բարի մտադրությունները ցուցադրելու համար, հանգում են նրան, որ նա ուժաղացնում է իր ավտորիտար ճնշումը»,-նշել է նա:
Տիմոշենկոն այս իրավիճակից երկու ելք է տեսնում. «Առաջինը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է համամասնական ընտրակարգով, ինչը, թույլ կտա ձեւավորել ժողովրդավարական եւ եվրոպամետ մեծամասնություն: Երկրորդը՝ արտահերթ նախագահական ընտրություններն են»:




























